Նոյեմբերի 19-ին Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց աշնանային առաջին զորակոչը: Արմավիրի մարզից հայոց բանակը կհամալրի 56 զինակոչիկ: Նրանք բոլորն էլ պատրաստ ու հպարտորեն են մեկնում հայրենիքի սահմանները պաշտպանելու: Ծնողները նույնպես հպարտությամբ են իրենց զավակներին ծառայության ճանապարհում և ուժեղ կամքի դրսևորում ցանկանում: Նորակոչիկներին Սարդարապատում ողջունեց և բարի ծառայություն մաղթեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: