Նոյան հյութերի գործարանում դեռ շարունակում են հերթեր գոյանալ: 200-ից ավելի ծիրանով բեռնված ավտոմեքենա է սպասում իր հերթին: Գործարանի տնօրինությունն էլ վստահեցնում է՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մթերումն իրականացվի ժամանակին: Գործարանը ծիրանի 1 կիլոգրամը մթերում է 50 դրամով, կանխիկ վճարումով: Նոյան հյութերի գործարանը պարտավորվել էր մթերել 3000 տոննա ծիրան, արդեն 1800 տոննա մթերել է: Իրենց հերթին սպասող գյուղացիների մի մասը դժգոհ է, երկու օր շարունակ ծիրանով բեռնված ավտոմեքենայով սպասում են ու դեռ չգիտեն որքան կսպասեն: Սպասողների մի մասն էլ գոհ է, ասում են գործարանի տնօրինության կողմից հատուկ վերաբերմունքի են արժանանում: Օրվա ընթացքում պարբերաբար սառը հյութ, ջուր ու պաղպաղակ է բաժանվում տնօրինության կողմից: