Օրերս Հայաստան – Թուրքիա միջպետական սահմանը խախտել և Հայաստանի տարածք էր մտել մի թուրք քաղաքացի: Սահմանամերձ Բագարան գյուղում ասում են, թե Թուրքիայի քաղաքացին եկել էր Վան քաղաքից, ազգությամբ քուրդ, փաստաթղթեր չի ունեցել: Ըստ սահմանախախտի, եկել է, որ Հայաստանից Եվրոպա մուտք գործելու հնարավորություն ստանա: Բագարանցի 53-ամյա Արթուր Սահակյանն էր, ով հունվարի 8-ին իր տնամերձ հողամասում նկատել էր անծանոթին, բռնել, խուզարկել ու հանձնել Բագարանում տեղակայված սահմանապահ զորամասի հրամանատարություն: Ըստ բագարանցիների, պետական սահմանը հատելու վերջին դեպքը եղել էր 1993թվ-ին: