Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման լուրը լսելուն պես «Սև Հովազ» ռազմա-հայրենասիրական կազմակերպության անդամները՝ կազմակերպության նախագահ, գնդապետ Ռուստամ Գասպարյանի հետ, վայրկյան առաջ մեկնեցին ռազմի դաշտ։ Ցավոք, Ռուստամ Գասպարյանը, որդու՝ Ռաֆայել Գասպարյանի հետ, զոհվեց մարտական գործողությունների ընթացքում։

«Սև Հովազ» ռազմա-հայրենասիրական ՀԿ անդամները հրավիրել էին խորհրդի նիստ։ Ազատամարտիկները հրամանատարին՝ գնդապետ Ռուստամ Գասպարյանին, ընտրեցին կազմակերպության հավերժ նախագահ։