Արմավիրի մարզի սահմանամերձ Ջրառատ գյուղը դատարկվում է: Ջրառատցի Սուրեն Քոչարյանն ասում է արագիլները գյուղում մարդկանցից շատ են: Բոլորն էլ մեկնում են արտերկիր աշխատանք փնտրելու, գյուղում ոչ մի բան չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելու էլ իմաստ չկա: Ջրառատում ոռոգման ջրի խնդիր կա, խմելու ջրին էլ ճնշում չկա: Ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով շտապօգնությունը Ջրառատից կանչ չի ընդունում, իսկ տաքսիները վաղուց արդեն հրաժարվել են գյուղից պատվեր ընդունել: