Օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում տեղի ունեցավ Սուրբ Խաչի բացման հանդիսավոր արարողությունը: Փրկության Խաչի բացման արարողությանը ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Արմավիրի Թեմի հոգևորականների կողմից կատարվեց խաչի բացման հոգևոր արարողությունը: Խաչը Ջանֆիդա համայնքում բացել է Կամսար Լենդրուշի Ղորղանյանը, հոր՝ Լենդրուշ Ղորղանյանի հիշատակին: