«Նոր Ակունք» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում վիճակահանության երկրորդ շահողը Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի 8/1 շենքի 69 բնակարանի բաժանորդ Արթուր Պետրոսյանն է: Հիշեցնենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Նոր Ակունք» ՓԲԸ մասնավոր կառավարիչ ֆինանսական «Սաուռ» կազմակերպությունը երկու ամիսը մեկ անգամ կազմակերպում են վիճակահանություն լավագույն բաժանորդների համար: Հատուկ համակարգչային ծրագրից պատահականության սկզբունքով ընտրված յուրաքանչյուր շահողին տրվում է 150 հազար դրամ:
Արթուր Պետրոսյանին շահումը հանձնեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: «Նոր Ակունք» ՓԲԸ տնօրեն Արտավազդ Թորոսյանը նույնպես շնորհավորեց Պետրոսյանին և նշեց, որ «սա ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում և տարածում է սպասարկման տարածքում, այլև խրախուսում է բաժանորդներին խմելու ջրի դիմաց իրենց վճարումները կատարել ժամանակին, մասնակցել վիճակահանությանը և լինել շահող բաժանորդներից մեկը»:
Վիճակահանությանը ավտոմատ կերպով մասնակցում են այն բնակիչ-բաժանորդները, ովքեր տեղադրել են ջրաչափեր, նախորդ երկու ամիսների ընթացքում օգտվել են մատուցված ծառայություններից և կատարել են վճարումները յուրաքանչյուր ամիս, մինչև ամսվա 15-ը: