Արմավիրցիները միանում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին: Արմավիրի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված երթը սկսվեց քաղաքային զբոսայգուց, ապա Արմավիրի կենտրոնական հրապարակում երթի մասնակիցները նստացույց կազմակերպեցին: «Ոչ թալանին», «չենք պատրաստվում վճարել» պաստառներով երիտասարդներն իրենց բողոքն են արտահայտում էլէկտրաէներգիայի թանկացման դեմ: