Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը:
Տեսչության տարածքային ստորաբաժանումն է Առողջապահական պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոնը:
Տեսչությունն իրականացնում է օրենքով ՀՀ Առողջապահության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման ոլորտներում և առողջապահության, մասնավորապես՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման բնագավառներում:
Հարգելի քաղաքացիներ, առողջապահության և աշխատանքային իրավունքի բնագավառներում հարցեր և խնդիրներ ունենալու դեպքում, կարող եք դիմել Առողջապահական պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոն, որի վարչական շենքը գտնվում է ք.Արմավիր, Սայաթ-Նովա 122 հասցեում (նախկին տրեստի շենք, 2-րդ հարկ): Տեսչությունը, օրենքով վերապահված իր լիազորությունների սահմաններում, կձեռնարկի միջոցներ նշված բնագավառներում ձեր խախտված իրավունքների վերականգնման համար: