Որդան կարմիր հասկացությունը Հայաստանի անվան հետ զուգորդվում է դեռ մ.թ.ա 5-րդ դարում: Ըստ պատմական աղբյուրների և մասնագետների հավաստման առավել արժեքավոր է հայկական, լեհական և մեքսիկական որդան կարմիրը: Հայաստանում Որդան կարմիրի միջատը տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ ևս ստեղծված են արգելավայրեր միջատի բազմացման համար: Որդան կարմիրի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ ժամանակը գույնի պայծառության վրա իր ազդեցությունը չի թողնում: Հենց այդ առավելությունը հաշվի առնելով հնում շատ մատենագրեր արձանագրություններ կատարել են հենց որդան կարմիրից ստացված ներկանյութով: Դա են վկայում նաև թանգարաններում վառ գույնը պահպանած գորգերն ու տարբեր գործվածքները, որոնց հումքը հանդիսացել է որդան կարմիրով ներկված թելերը: