Մայիսի 9-ին Արմավիրի քաղաքային զբոսայգին մարդաշատ էր: Բոլորն էլ եկել էին Հաղթանակի տոնը նշելու և տոնական միջոցառումները վայելելու: Ժպիտներն ամենուր էին, շնորհավորանքները՝ բազմաթիվ, ու հանկարծ ներկաների ուշադրությունը գրավում է մի պապիկ, ով իր արվեստով օրվա հացն էր վաստակում: