Գյուղացիներն ասում են այս տարի գյուղատնտեսական տարին շուտ է սկսվել, շուտով կսկսվի բանջարաբոստանային կուլտուրաների սածիլավորման աշխատանքները, իսկ դրա համար ոռոգման ջուրն անհրաժեշտություն է: Ամեն տարի ոռոգման սեզոնն Արմավիրում սկսվում է ապրիլի երկրորդ տասնօրյակից: Այս տարի ՋՕԸ խոստանում են, ոռոգման սեզոնի բացումը կմեկնարկի ապրիլի 5-ից: «Մերձափնյա» ՋՕԸ-ից վստահեցնում են, ոռոգման ջուրը բաց է թողնվել արդեն մարզի Տանձուտ և Եղեգնուտ համայնքներում, քանի որ նշված համայնքներում պոլիէթիլենային թաղանթի տակ մասնագիտացված ու մասսայական սածիլի գործընթացը մյուս գյուղերի համեմատ ավելի վաղ է սկսվում: Իսկ երկու օրից ոռոգման սեզոնն արդեն բացված կհամարվի: