Ձմեռային արձակուրդները դպրոցներում ավարտվել են հունվարի 14-ին: Արդեն իսկ նվազել են բացակաների թիվն ու նախապես ջեռուցվել դպրոցների շենքերը: Արմավիր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում նույնպես սկսվել է ուսումնական երկրորդ կիսամյակը: Դպրոցն ապահոված է լոկալ ջեռուցման համակարգով, դասասենյակները տաք են, դասերը չեն կրճատվել, բացականեր գրեթե չեն լինում: