Բի Սեյֆ (BE SAFE) կազմակերպության կողմից Արմավիր քաղաքում տեղադրվում են կանգառներ: Հանրապետության փողոցի սկզբնամասում տեղադրվել է 2, իսկ առաջիկայում քաղաքի մի շարք հատվածներում կտեղադրվի ևս 19 կանգառներ: Նկատենք, որ վերջերս քաղաքի բարեկարգմանն ուղղված բավականին աշխատանքներ կատարվում են: Արմավիրի քաղաքապետարանի միջոցներով ցանկապատվեց քաղաքային զբոսայգին, տեղադրվեցին նոր նստարաններ, քաղաքապետարանի և մարզպետարանի ֆինանսական ներդրումներով էլ կազմակերպվեց այգում ոռոգման ջուր ապահովելու հարցը: