Մրգաշատում  համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու, գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու  ՀՀԿ- անդամ Գևորգ Դանիելյանը և անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը:

Մրգաշատում 4026 ընտրող կա,  20/02  ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ ընտրություններն ընթանում են առանց լուրջ միջադեպերի, խախտումներ չեն  գրանցվել, դժգոհություններ ընտրությունների ընթացքից չեն եղել:

20/02 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ  Մերուժան  Աբրահամյանից տեղականում ենք, որ քաղաքացիները բավականին ակտիվ են, առավոտյան կուտակումներից խուսափել չի հաջողվել, բայց օրենքի սահմաններում և ոստիկանների միջամտությամբ իրավիճակը կարգավորվել է:  20/02  ընտրատեղամասում 3  քաղաքացի քվեարկությանը  մասնակցել են անձնագրային բաժանմունքի կողմից տրված  9-րդ ձևով: