Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու: Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 6 թեկնածու: Ավելի վաղ Մանուկ Սիմոնյանը դուրս էր եկել ընտրապայքարից: Ինչպես տեղեկացանք 21-րդ ԸԸՀ-ից, մարտի 3-ին ևս 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Քաղաքապետի երկու թեկնածուներն են գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: