Դրամական օգնություններ, արտոնությունների սահմանում և բյուջեում փոփոխություն՝ սրանք էին ապրիլի 25-ին կայացած Մյասնիկյանի ավագանու նիստի օրակարգի հարցերը: Նիստը վարեց համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը: Նիստին ներկա էին ավագանու բոլոր 5 անդամները: Ավագանին համայնքի ղեկավարին թույլատրեց համայնքի բյուջեից 350 հզր դրամ հատկացնել Մյասնիկյանի 9 սոցիալապես անապահով ընտանիքներին: Ավագանին որոշեց նաև գույքահարկի արտոնություններ սահմանել 3 քաղաքացու նկատմամբ: Ավագանու որոշմամբ փոփոխություններ կատարվեց նաև համայնքի բյուջեում՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցվեց 2 մլն 185 հզր դրամով և ուղղվեց 5 հոդվածների գծով, ֆոնդային բյուջեի 06-4-1 հատվածի 5112 հոդվածից էլ 900 հզր դրամ ուղղվեց 06-2-1 հատվածի 5112 հոդվածին: