Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 9-ին, ժամը 18:55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի մոտ տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Ա.-ն ժամը 18:30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 1927թ. ծնված Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Անչափահաս Ս. Ա.-ն ներկայացվել է քննության:
Հանգամանքները պարզվում են: