«Լույս» հիմնադրամը կոչ է անում Հայկական աշխարհին միավորվելու կրթության շուրջ: Հիմնադրամի կոչն այսօր հնչեց նաև Սարդարապատի հուշահամալիրից, որտեղ հավաքվել էին երիտասարդ կամավորականներ, ուսանողներ, հետաքրքրված մարդիկ և փորձում էին միավորվել մեկ գաղափարի շուրջ, իսկ ամենակարևորը իրենց լուման ներդնելու կրթության զարգացման գործում: «Լույս» հիմնադրամն ամեն տարի աշխարհի 10 լավագույն կրթական հաստատություններում հնարավորություն է ստեղծում ապահովել հայ երիտասարդների կրթությունը կրթաթոշակի միջոցով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես Սարդարապատում էր: Վարչապետը աշխարհասփյուռ հայությանը կոչ արեց հենց այսօր, Սարդարապատից սկիզբ դնել կարևորագույն այս շարժմանը, որը կհասնի ցանկացած վայր ու յուրաքանչյուր ընտանիք, և կմիավորի հայերին: Միասնությունը գիտելիքի շնորհիվ է և «Լույս» հիմնադրամի կրթական ֆոնդի կենսունակության համար յուրաքանչյուր հայի փոքրիկ լուման կարևոր է և նպատակային:
Այսօր Սարդարապատից մեկնարկեց «Լույս»-ի դրամահավաքի արշավը, որն ուղղված է հայ երիտասարդների կրթության զարգացմանը: