Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ ներկայացնելով 2012թվ-ին Արմավիրի մարզում կատարած աշխատանքները: Մարզպետը Արմավիրի մարզի աշխատասեր ժողովրդի գործունեությունը բարձր գնահատեց և գյուղատնտեսության շտեմարան հանդիսացող մարզի այս տարվա հաջողությունները նույնպես գնահատելի համարեց: Մարզպետը ներկայացրեց մարզի այս տարվա քաղաքաշինական ակտիվ աշխատանքները, առողջապահության և սպորտի ոլորտներում գրանցված բարեփոխումները: Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ մարզում հակակարկտային կայանների տեղադրման և այս տարվա ընթացքում կարկուտից տուժած մի շարք համայնքներում կառավարության կողմից հատկացված աջակցությանը: Մարզպետի հավաստմամբ տարին բեղմնավոր էր նաև արտերկրյա պետությունների հետ համագործակցության հարցում: