Փետրվարի 9-ի կեսգիշերին Արմավիր քաղաքի «Շանսոն» հարսանյաց սրահում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ընթացքում մասսայական թունավորման դեպք է գրանցվել: Հարսանյաց հանդեսի մասնակիցների շատերի մոտ գլխապտույտ և սրտխառնոց է նկատվել: Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել սննդային թունավորման ախտանիշներով 15 քաղաքացի, ևս 3-ը բժիշկների օգնությանն են դիմել լուսաբացին:
Ինչպես տեղեկանում ենք Արմավիր Բ/Կ բուժ. գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանից, հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, եղել են նաև թեթև վիճակում հիվանդներ, ովքեր առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տուն են գնացել: 4 թունավորվածներ էլ տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: