ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասում գտնվող միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ տարրական դպրոցի հրաժեշտի միջոցառում:
Միջոցառումը պատրաստել էին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները, ովքեր հանդես եկան երաժշտական համարներով: Նույն դասարանի աշակերտուհի Լիլյա Եղիազարյանի երաժշտական կատարմամբ ազդարարվեց միջոցառման սկիզբը:
Աշակերրտները բարձր տրամադրություն էին փոխանցում հյուրերին, ծնողներին ու ուսուցիչներին, իսկ վերջինները ոգևորում դպրոցականներին:
4 տարիների ընթացքում նրանք հասցրել են ձեռք բերել բավականաչափ գիտելիքներ, նրանք ստացել են գերազանց կրթություն, դաստեարակություն, գիտեն վարվելաձև: Մենք հպարտ ենք մեր աշակերտներով և վստահ, որ բարձր դասարաններում նրանք ևս կձգտեն գերազանց ուսուցման և կարժեվորեն գիտելիքի կարևորությու, ասում է 4 դասարանի դասղեկ Վադիա Նինա Գուրգենովնան:
Աշակերտների ելույթները տպավորիչ էին, խոսքերը հուզիչ, ներկայացումները գեղեցիկ, մենք նրանց գիտելիքի ամրապնդման նոր հնարավորություն ենք ընձեռում և ծափահարություններով ճանապարհ դնում, իր խոսքում նշում է դպրոցի տնորեն Մ.Գ Մկրտչյանը: Տնօրենը շնորհավորում է աշակերտներին, շնորհկալություն հայտնում դասղեկին:

հեղինակ՝ Ալբերտ Գազարյան