Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ Հարություն Մխիթարյանը 2 հա հողատարածք ունի: Հողատարածքի մի մասը ծիրանի այգի է: Ասում է այգին խնամել է, ժամանակին բուժել, ոռոգել ու եկամուտ ակնկալել: Անցյալ տարի այգին լավ բերք է տվել, Մխիթարյանը դժգոհ չի մնացել, իսկ այս տարի նախորդ տարվա բերքի 10 տոկոսը չի բռնել: Բերքի սակավությունը Հարությունը նկատել է փետրվար ամսին, վստահ է, որ տևական ցուրտն է բերքը վնասել:
Գյուղապետ Եսայի Մովսիսյանը խնդրի առնչությամբ դիմել է Արմավիրի մարզպետարան: Մովսիսյանն ասում է, որ մարզպետարանի Գյուղատնտեսության վարչությունից մասնագետներ են գյուղ այցելել, իրավիճակն ուսումնասիրել, ցրտահարության մասին արձանագրություն կազմել ու կառավարություն ներկայացրել: Այժմ սպասում են կառավարության արձագանքին: