Մայիսի 8-ին Արմավիրի մարզային ու քաղաքային իշխանությունները, առողջապահական ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները և արմավիրցիները վաղ առավոտից այցելում էին Արմավիրի կայարանամերձ հրապարակում գտնվող Արցախյան պատերազմում անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնում, մեկ րոպե լռությամբ հարգում զոհվածների հիշատակը: