Արմավիրի մարզում գարնանային նախապատրաստական աշխատանքներն ընդմիջեց ձյունը և ուժեղ քամին։ Ծիրանենիներն արդեն սկսել էին ծաղկել։ Քամու ուղեկցությամբ թաց ձյունը մեծ վտանգ է ներկայացնում ծիրանենիների համար։ Գյուղացիների խոսքով, նման եղանակային պայմաններում ցրտահարությունը կանխարգելող աշխատանքներ կատարելը անհնարին է։ Սառը քամուց թաց բողբոջները փրկելու հավանականությունը հասնում է նվազագույնի։ Մնում է հուսալ, որ քամին կդադարի և ջերմաստիճանի նվազումը չի հատի կրիտիկական սահմանը։