Վերջին երկու օրերին Արմավիրում ձմեռային անվադողերի վաճառքն ավելացել է: Վաճառող Ազատ Բաղդասարյանը տարիների փորձից գիտի, վարորդները ձմեռային անվադող են գնում միայն ծայրահեղ դեպքերում: Պատճառը, ըստ Բաղդասարյանի, վարորդների անփութությունը չէ, խնդիրը ֆինանսականի մեջ է: