Սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում անցկացվեց ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարելիցին նվիրված տոնական շքերթ, որին մասնակցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Արմավիրի Թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզային ու քաղաքային իշխանություններ, հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և զինվորականներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական հանդիսություն: