«Նոր Ակունք» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում վիճակահանության 4-րդ շահողը Արմավիր քաղաքի Վերածնունդ 1 հասցեի բնակչուհի Ծովիկ Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Նոր Ակունք» ՓԲԸ մասնավոր կառավարիչ ֆինանսական «Սաուռ» կազմակերպությունը կազմակերպում են վիճակահանություն լավագույն բաժանորդների համար: Հատուկ համակարգչային ծրագրից պատահականության սկզբունքով ընտրված յուրաքանչյուր շահողին տրվում է 150 հզր դրամ: «Նոր Ակունք» ՓԲԸ սպասարկման տարածքում այս անգամ երջանիկ շահողը Ծովիկ Գրիգորյանն էր, ով ստացավ իր 150 հզր դրամ շահումը և շնորհակալություն հայտնելով ջրամատակարար կազմակերպության ղեկավարներին սպառողներին հորդորեց պարտաճանաչ վճարել օգտագործած խմելու ջրի դիմաց վարձավճարները և բաց չթողնել շահելու իրենց հնարավորությունը: