2012 թվականին Արմավիրի մարզի 1500-ից ավելի գյուղացիական տնտեսություններ, պետական մակարդակով Ռուսաստանից ներկրված ցորենի Էլիտար սերմացուի բերքատվությանը խաբվելով, զրկվեցին իրենց հանապազօրյա հացն ունենալու հնարավորությունից: Էլիտար սերմացուի խաբկանքին զոհ դարձած գյուղացիները կրկնակի և եռակի անգամ պակաս բերք ստացան, իսկ շատ գյուղացիներ ընդհանրապես բերքահավաք չկազմակերպեցին: