Արմավիրի քաղաքապետարանի Արվեստի դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ցուցահանդես-համերգ, որի շրջանակներում ցուցադրվեցին դպրոցի ուսուցիչների և աշակերտների մեկ տարվա գեղեցիկ ու բազմաբովանդակ աշխատանքները: Արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանը բարձր գնահատեց դպրոցի մեկ տարվա գործունեությունը:
Գյումրիի Վերածնունդ միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնն այս տարի Արվեստի դպրոցի համար դարձավ արդյունավետ ու հաղթանակներով լի: Արվեստի դպրոցի երաժշտական բաժնի սաները Վերածնունդ փառատոնում ունեցան բազմաթիվ հաղթանակներ,- նշեց դպրոցի փոխտնօրեն Կատերինա Պապոյանը:
Միջոցառման առաջին հատվածում ներկայացվեց գեղարվեստի բաժնի աշխատանքները, որին հաջորդեց համերգային ծրագիրը:
Առաջիկայում դպրոցի գեղարվեստի բաժնի սաները կմասնակցեն Թումանյանի տուն-թանգարանում կայանալիք ցուցահանդեսին: