Արմավիրի քաղաքային զբոսայգում վաղ առավոտից քաղաքացիների հոսքը չի դադարում: Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, ուժային կառույցները, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով իրենց հարգանքի տուրքն են մատուցեցում 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն: