Այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գտնվող ՄԱՊ կոնյակի, գինու գործարան էր այցելել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պյոտոր Միկիսկոն: Դեսպանին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Պյոտոր Միկիսկոն շրջեց կոնյակի և գինու արտադրամասերում: Նորանշանակ դեսպանը ծանոթանում է ինչպես Արմավիրի մարզի, այնպես էլ Հայաստանի մի շարք հատվածներին, այդ թվում՝ տնտեսությանը, զարգացումներին եւ առկա խնդիրներին: Դեսպանը վստահեցրեց, որ Չեխիան ու Հայաստանը պետք է գտնեն համագործակցության եզրեր: Նա տպավորված է ինչպես Հայաստանով, այնպես էլ հայերի ջերմ ու բարեկամական ընդունելությամբ: