Ավանդապահ, բազմանդամ ընտանիքի մայր Հայաստան Ներսիսյանի հետ հաղորդակցվելիս ծանոթանում ես գիտական աշխատանքների, որոնց արտահայտումը Հայաստանը գտել է քանդակի մեջ: Գրականագետները խորագրի ներքո Հայաստան Ներսիսյանը իր աշխատանքներում անդրադարձել է Ղազար Փարպեցուն, Խաչատուր Աբովյանին, Կոմիտասին եւ այլ բազմաթիվ մտավորականների ու արվեստագետների, բայց յուրաքանչյուր ստեղծագործողի համար ուրույն տեղ է զբաղեցնում հայոց մեծ եղեռնը, որին նվիրված աշխատանքները բազմաթիվ են Հայաստանի արվեստանոցում: Հայաստանի արվեստանոցը փոքր է, բայց աշխատանքները բազմաթիվ: 30 տարվա հնությամբ քանդակների մեջ գերիշխում է կնոջը նվիրված թեմաները: Հայաստանի առաջին ստեղծագործական աշխատանքների ոգեշնչման առարկան հանդիսացել է կինը, քանդակելով կնոջ իրանը Հայաստանը նկատում է կնոջ անկրկնելի նրբությունը: Ինչպես ասում է Հայստանը, ընտանիքի հիմքը մայրն է և փնտրելով գեղեցիկի արտահայտումը, կենտրոնացել է կնոջ պատկերների վրա: Դեռ երիտասարդ տարիներից Հայաստանը ինքնուս ստեղծագործել է կտորներով, փայտով, օճառով և երկաթով: Շփվելով բազմափիվ նյութերի հետ հիմա կենտրոնացել է կավի վրա: Հայաստանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, նա տխրությամբ փաստում է, որ Արմավիրի մարզը ի տարբերություն այլ մարզերի ու մայրաքաղաքի, արվեստի տեսանկյունից գտնվում է անմխիթար իրավիճակում: Ինքը Հայստանը արդեն զգում է արվեստանոցի պակաս, նրա ստեղծագործական գիտակցությունը մշտապես արթուն է, որի շնորհիվ ստեղծել է 100-ավոր գործեր, սակայն փոքրիկ բնկարանում ստեղծագործելը արդեն անհնարին է դարձել, աշտանքները տեղավորելու խնդիր է առաջ եկել: Չնայած դժվարություններին Հայաստանը Հայաստանի աչքերով ամենագեղեցիկն է, հայ կինը ամենանրբագեղը: