«Ժողովրդավարական ընտրություններ Արմավիրում» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին «Կայուն զարգացման նախաձեռնություն» և «Հույսի Մեծամոր» ՀԿ-ները: Ծրագրին աջակցում են Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչությունը և ԱՄՆ ՄԶԳ-ը: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի ներկայացուցիչները մշակեցին համագործակցության մեխանիզմներ, ըստ որի նախագահական ընտրությունների ընթացքում «ԱԶԿ» ՀԿ տեղական դիտորդների կողմից արձանագրած ընտրախախտումներին պետք է արագ արձագանք տրվի:
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում «ԱԶԿ» ՀԿ կողմից 210 դիտորդ մարզի 100 ընտրատեղամասերում կիրականացնի դիտորդական առաքելություն, – ասաց ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը: