Արմավիրի մարզի Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1965թվ-ին: 1995թվ-ին դպրոցը ստացել էր վթարային 2-րդ աստիճանի կարգավիճակ: Այլընտրանք չունենալով, դպրոցի դասերն արդեն 18 տարի անցկացվում էին Խանջյանի մանկապարտեզի շենքում, հերթափոխով: Դասասենյակները փոքր էին և անհարմար, ջեռուցման խնդիրը՝ օրակարգային, – պատմում են աշակերտները, հաստատում՝ ուսուցիչները: Խնդիրը 2 տարի առաջ ստացավ իր լուծումը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից հարցը բարձրացվեց ՀՀ կառավարությունում և ՀՀ նախագահի հանձնարարականով պետական բյուջեի միջոցներից հատկացվեց 264 մլն դրամ դպրոցի հիմնանորոգման համար: Բացի հիմնանորոգումից, դպրոցում անցկացվեց նաև լոկալ ջեռուցման համակարգ: Այսօր Խանջյան համայնքում տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը: