Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այդ օրը պատարագից հետո կատարվում է նաև խաղողօրհնեքի արարողությունը: Շատ հավատացյալներ եկել էին Մայր Աթոռ մասնակցելու խաղողօրհնեքի արարողությանն ու ճաշակելու օրհնված խաղողը: