Արմավիրի մարզում արդեն սկսվել է գործարանային տեսակի խաղողի բերքահավաքը: Այս տարի մթերումը սկսվեց 10 օր շուտ: Ասում են թե տարին առաջ էր, խաղողը շուտ է հասունացել, հետևաբար մթերումն էլ շուտ է սկսվել: Նախօրեին Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մեկնարկեց մթերման գործընթացը: Այս տարի խաղողի 1 կգ գործարանը կմթերի 140 դրամով: Առաջին օրը մթերման գործընթացին հետևում էին ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մինչ խաղողագործները մտահոգվում են ստացված բերքի ամբողջ քանակի իրացման հարցով, մարզպետը խոստանում է՝ խաղողը կմթերվի ամբողջությամբ: