6–րդ ընտրական տարածքը ընդգրկում է Արմավիրի մարզը, որտեղ տեղակայված են 14, 15, 16 տարածքային ընտրական հանձնաժողովները, համապատասխանաբար Էջմիածին, Մեծամոր և Արմավիր քաղաքաներում: 16 տարածքային հանձնաժողովը սպասարկում է 34 գյուղական համայնքներում և Արմավիր քաղաքում տեղակայված 57 տեղամասերի: 16 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունի 77 674 քաղաքացի:
57 տեղամասերում ընտրույթուններն անցել են առանց խախտումների, ասում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը: Քվեարկության ողջ օրվա ընթացքում հանձնաժողովը դիմում բողոքներ չի ստացել, եղել են ահազանգեր տեխնիկական թերությունների և կուտակումների վերաբերյալ, որոնք տեղում հարթվել են:
Մի քանի ընտրատեղամասում խնդիրներ են առաջացել տեսանկարահանող սարքերի հետ, այս մասին ահազանգել են վստահված անձիք: