Մրգաշատ համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունները շարունակվում են և 20/01 ընտրատեղամասում ընտրողների պակաս չի  զգացվում, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Յուրա Մանվելյանը քաղացիների ակտիվությունից զարմացած է: Ասում է ժամում 100-ից ավելի ընտրող է քվեարկությանը մասնակցում:

Ընտրացուցակների հետ կապված անճշտություններ գրեթե չկան, վստահեցնում է տեղամասային հանձնաժողովի նախագահը: 20/01 ընտրատեղամասում առայժմ  1 քաղաքացի է  քվեարկությանը  մասնակցել է անձնագրային բաժանմունքի կողմից տրված  9-րդ ձևով:

Հիշեցնենք, որ Մրգաշատում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են երկու թեկնածու՝  ՀՀԿ անդամ Գևորգ  Դանիելյանը և անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանը: Երկու թեկնածուների վստահված անձիք էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ ընտրություններն ընթանում են առանց խախտումների, դժգոհություններ չկան, ընտրությունների ընթացքից և ընտրողների  իրենք առայժմ գոհ էին: