Հասարակության ամենամեծ չարիքներից մեկը՝ մարդկանց թրաֆիկինգը, խնդիր է, որը չի կարող լուծվել միանգամից: Այն գլոբալ արհավիրք է, որն անհրաժեշտ է դիտարկել մանրակրկիտ ձևով, տարբեր տեսանկյուններից՝ փորձ անելով արմատախիլ անել երևույթը: Խնդրի լավագույն լուծումը մարդկանց իրազեկության բարձրացումն է զանգվածային լրատվամիջոցներով, – վստահ է «ԱուդիոՎիզուալ լրագրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանը: Մարդկանց իրազեկության բարձրացման և թրաֆիկինգ երևույթի լուսաբանման ոլորտում լավագույն մասնագետներ, լրագրողներ և բլոգերներ պատրաստելու նպատակով «ԱուդիոՎիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագիրը: