Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգից ժամանած պատվիրակությանը: Նոյեմբերին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելություն էր կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Մարզպետը Թավրիզում այցելել էր նահանգի արտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական, տնտեսական և զբոսաշրջության կենտրոններ և բանակցել Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ: Այցի ավարտին կողմերը երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման շուրջ համաձայնության էին եկել մի շարք հարցերում, իսկ դեկտեմբերի 20-ին պատվիրակության անդամներին, արդեն Արմավիրում կայացած հանդիպման ընթացքում, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհակալությունը հայտնեց Թավրիզում կայացած հանդիպման համար, ապա անդրադարձավ երկու կողմերի կատարած և կատարվելիք ծրագրերին: