ՀՀ նախագահական ընտրությունները շարունակվում են և 21 ընտրատարածքում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Առայժմ ոչ մի միջադեպ չի գրանցվել: Բոլոր 57 ընտրատեղամասերից 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բողոք-դիմումներ չի ստացել: Ժամը 14:00-ի դրությամբ 21 ընտրատարածքի 75 068 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 20 741 քաղաքացի: Ինպես տեղեկանում ենք 21 ԸԸՀ նախագահ Գայանե Սուքիասյանից, արդեն նկատվում է ընտրողների մասնակցության ակտիվություն: