Արմավիրի մարզում ցորենի բերքահավաքն ավարտական փուլում է և կարող ենք մեզ իրավունք վերապահել ամփոփելու լեգենդար էլիտար սերմացուի տված արդյունքները:
Մարզին այդ էլիտար հաճույքից հատկացվեց 286 տոննա և ցանվեց 29 համայնքների մոտ 1270 հա հողատարածքներում: Գյուղացիները դեռ գարնանը հասկացան, որ ձմռանն առանց հաց են մնալու և իրենց հատկացված սերմն ընդհանրապես կապ չունի էլիտար հասկացության հետ:
Հարկ է նշել, որ մարզում ավանդական ցորենի միջին բերքատվությունն ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարիներին կազմել է հեկտարից 32-35 ցենտներ, իսկ էլիտարի արդյունքը 50-60 տոկոսով ցածր է ստացվել: Գյուղատնտեսության նախարարության պատճառաբանությունները, կապված եղանակային պայմանների, ցանքի ուշ կազմակերպման, ձյան շերտի սակավության հետ, ընդամենը արդարանալու միջոց են, քանի որ այն գյուղացիները, ում էլիտար հաճույքից բաժին չէր հասել, հեկտարից միջինը ստացել են 32-35 ցենտներ բերք:
Մասնագետների մեղմ հաշվարկներով էլիտար սերմացուից օգտված մարզի գյուղացիներին հասցվել է մոտ 510 մլն դրամի վնաս: