§Զվարճալի ամառ¦ ծրագրի շրջանակներում Արմավիր քաղաքի անապահով ընտանիքների 50 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Սևանի ափին: Արդեն 8 տարի է, ինչ Արմավիրի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվում է ծրագիր, որի շրջանակներում 12 օրերի ընթացքում երեխաների համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու համար: Արմավիրի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են հատկապես խոցելի խմբերը,- ասում է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և նկատում, որ երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը նվիրված միջոցառումներն ավելի հաճախ պետք է կազմակերպվեն, և դա է պատճառը, որ ամեն տարի քաղաքապետարանն ավելացնում է ճամբար մեկնող երեխաների թիվը: Նախորդ տարի Արմավիր քաղաքից քաղաքապետարանի կողմից ճամբար էր մեկնել 40 երեխա: