Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը: Այս տարի մթերման ծավալների ու սակագնի փոփոխություն գործարանը չի նախատեսում: կմթերի մինչև 17 հազար տոննա խողող, 130 դրամով: Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով կընդունվի բացառապես, այն գյուղացիների խաղողը, ովքեր գործարանի հետ պայմանագիր ունեն:
Սարդարապատցի Ժիրայր Մինասյանը 2,5 հեկտար ռկատելի տեսակի խաղողի այգի ունի, այս տարի մոտ 40 տոննա բերք է ակնկալում, ասում է ոռոգման ջրի սակավության պատճառով մոտ 15 տոկոս բերքի կորուստ է ունեցել, չնայած դրան բերքատվությունից և մթերման պայմաններից գոհ է:
Խաղողղի մթերման մեկնարկին ներկա էր Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:Նախարարի խոսքով սպասվող խաղողի բերքի և մթերման ծավալների համադրությունը իրավունք է տալիս հայտարարել, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, իսկ սակագինը որոշում է տնտեսվարողը հաշվի առնելով շուկայական գները:
Նախարարը վստահեցրեց, որ կառավարության կողմից իրականցվող վարկային պիլոտային ծրագիրը հնարավորություն կնձեռի մթերողներին մթերված խաղողի դիմաց վճարումները ժամանակին կատարել: Նախարարությունն արդեն ուսումնասիրում է 14 տնտեսվարողներից ստացված հայտերը, որոնցից շատերը արդեն դրական եզրակացություն ունեն և սկսել են պատրաստվել իրականացնելու մթերման գործընթացը:
Երևանի Կոնյակի գործարանը վարկային պիլոտային ծրագրից չի օգտվում, Արա Գրիգորյանը վստահեցնում է, որ ընկերությունը հնարավորություն ունի իր միջոցներով իրականացնել մթերումը :
Արմավիրի մարզում մշակվում է շուրջ 7000 հեկտար խաղողի այգի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվարկներով այս տարի սպասվում է մոտ 50 հազար տոննա խաղողի բերքը ինչը 4 հազար տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Արմավիրի մարզի խաղողը ինչպես ամեն տարի հիմնականում կմթերեն Երևանի կոնյակի գործարան, Նոյ, Արմենիա-վայն , ՄԱՊ և Պռոշյանի կոնյակի գորածարան ընկերությունները: