Ինչպես հանրապետության շատ համայնքներում, այնպես էլ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում սեպտեմբերի 9-ին կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քարակերտում համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Մհեր Հարթենյանը և ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանը: Երկու թեկնածուներն էլ շարունակում են քարոզարշավն ու ընտրողին ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: Թեկնածուների համար նախընտրական ծրագրի կարևոր դրույթ է համարվում գյուղի ճանապարհների վերանորոգումը: