Խմելու ջուր Երասխահունի, գազ Ֆերիկի և եկեղեցի Աղավնատան բնակիչների համար: Տարիներ շարունակ Երասխահունի բնակիչները զրկված էին խմելու ջուր ունենալու հնարավորությունից, գազից օգտվելու հնարավորություն երբեք չէին ունեցել Ֆերիկի բնակիչները, իսկ Աղվանատանը եկեղեցի կառուցելու ցանկությունը բարերարի երազանքն էր եղել: Հիմա Երասխահունում խմելու ջուր կա, տեղի է ունեցել ջրագծի բացում ու երաշխավորվել 50 տարի երասխահունցին ջրի խնդիր չի ունենա, օրը 24 ժամ ջուր կունենա: Ֆերիկ համայնքում էլ կառուցվեց գազատար, ֆերկիցու երազանքն իրականացավ, հիմա գյուղում գազ կա: Երկու ծրագրերն էլ ֆինանսավորվել են կառավարության կողմից, նրանք գոհ են, հոգսերը թեթևացած, ցանկությունն իրականացած: Իրականություն է նաև ծնունդով աղավնատունցի, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի երազանքը: Հարազատ գյուղում նախաձեռնեց և կառուցեց Սուրբ Աննա եկեղեցին: Երեք համայնքներում երեք կարևոր իրադարձություններին ու բնակիչների ուրախությանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: