Մեր ծնողները ամեն առիթով քննադատում են ժամանակակից երիտասարդությանը, սկսած հարգանքից մեծերի նկատմամբ, վերջացրած ուսմամբ և կյանքի նկատմամբ պատկերացումներով:
Ես նույնպես ինձ համարելով մեծերի քննադատության թիրախ և ցանկանալով հասկանալ երկու կողմերին, ոչ միշտ եմ արդարացի համարում քննադատությունները:
Սակայն վերջերս մի ողբերգական դեպք ինձ մտածելու առիթ տվեց և փոխեց իմ պատկերացումները ծնող – երեխա հարաբերություններում:
Ես մի ընկերուհի ունեի, Նադյա անունով, նա բնակվում էր Ռուսաստանի, Կրասնոդար մարզի Եյսկ քաղաքում և մենք սոցիալական ցանցի միջոցով սերտ նամակագրական կապերի մեջ էինք: 16 տարեկան Նադյան առաջին հայացքից կենսուրախ, խելացի միևնույն ժամանակ շատ ինքնամփոփ աղջիկ էր:
Մի օր Նադյան խորասուզվելով իր մտահոգությունների գիրկը, չպատասխանելով անհանգստացող ծնողների հարցերին, տանը միայնակ գտնվելու ժամանակ ինքնասպանություն էր գործել:
Ես հասկանում եմ, որ այս ողբերգությունը տեղի չէր ունենա եթե Նադյան իր մտահոգութուններով կիսվեր ծնողների հետ: Չե որ երեխայի ամենամտերիմ ընկերը կարող է ծնողը լինել:

հեղինակ՝ Անգելինա Դավիդովա