Թե ինչպես է ենթակայանը հայտնվել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1-ին նրբանցքի 9-րդ տան հարևանությամբ կամ տունը հայտնվել ենթակայանի հարևանությամբ, որի սեփականատերը Մուշեղ Մկրտչյանն է, դա հարցի երկրորդ կողմն է, կարևորը ստեղծված պայթունավտանգ իրավիճակն է, որը հրատապ լուծման կարիք ունի:

Մուշեղ Մկրտչյանը բազմիցս դիմել է «ՀԷՑ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլ. ցանց և նույնիսկ պատրաստակամություն հայտնել իր սեփական տարածքից հողակտոր հատկացնել նոր ենթակայան կառուցելու համար: Խնդիրն առ այսօր լուծում չի ստացել: