Ես երազում եմ, որ երբևիցե Արմավիրը կնմանվի ժամանակակից քաղաքի, կունենա ժամանցի կենտրոններ, կառուսելներով բարեկարգ այգի, կինոթատրոն, խաղահրապարակներ, սրճարաններ, ասֆալտապատ ճանապարհներ և քաղաքի գիշերային լուսավորություն:
Իմ երազանքը մասնակիորեն իրականացավ ՀՀ ազգային ժողովի քարոզարշավի ընթացքում, երբ Արմավիր եկավ նախագահ Սերժ Սարգսյանիը: Նախքան ժամանումը ասֆալտապատվեցին նախագահի երթուղու բոլոր ճանապարհները:
Ես մտածում եմ, եթե ամեն տարի ընտրություններ լինեն իմ երազանքները իրականություն կդառնան:

հեղինակ՝ Կարինա Քրիստափորյան